ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
16.06.2020 | 00:08
Ի՞նչ է մար­դը, և ի՞նչ է նրա օ­գու­տը։ Ո՞րն է նրա բա­րի­քը, ո՞րն է նրա չա­րի­քը։ Մար­դու օ­րե­րի թի­վը ինչ­քան էլ շատ լի­նի, հա­ր­յուր տա­րի է։ Ինչ­պես ջրի կա­թի­լը ծո­վի հա­մե­մա­տու­թ­յամբ և խի­ճը՝ ա­վա­զի, այն­պես տա­րի­ներն են սա­կավ հա­վի­տե­նա­կան օ­րե­րի հա­մե­մատ։ Սրա հա­մար է, որ Տե­րը համ­բե­րա­տար է նրանց նկատ­մամբ և նրանց վրա հե­ղում է իր ո­ղոր­մու­թ­յու­նը։ Նա տե­սավ և ի­մա­ցավ նրանց կոր­ծա­նու­մը, որ դա­ժան էր։ Սրա հա­մար էլ բազ­մա­պատ­կեց իր նե­րո­ղամ­տու­թ­յու­նը։
Սի­րա­քի ի­մաս­տու­թ­յու­նը 18. 7-11
Դիտվել է՝ 3698

Մեկնաբանություններ